Լրահոս
Արցախ
15:56
19.12.22
115

Արցախցի 4 ամսական երեխայի կյանքին վտանգ է սպառնում. վիճակը ծայրահեղ ծանր է

4 ամսական արցախցի երեխան ծայրահեղ ծանր վիճակում է: Նրա կյանքին վտանգ է սպառնում:

«Արևիկ բուժմիավորման» տնօրեն Կարեն Մելքումյանը «Հայլուրին» հայտնել է, որ երեխային ախտորոշվել է Վիս-ցերալ լեյշ-մանիոզ:

Նման դեպքեր նախկինում հայտնաբերելիս հիվանդին անմիջապես տեղափոխում էին Երևան, բայց քանի որ հիմա ճանապարհը փակ է, Ստեփանակերտում սկսել են երեխայի բուժումը և այս պահին տեղափոխումը կարող է վտանգավոր լինել երեխայի կյանքի համար: