Լրահոս
Հայաստան
21:44
05.10.21
88

Ադրբեջանցիները գլխատել են հայ ռազմագերուն. տեսանյութ

Ադրբեջանցիները գլխատել են 19-ամյա հայ ռազմագերուն: Գագիկ Մկրտչյանի մայրը՝ Լուսինե Դարբինյանը «Hetq.am»-ին պատմել է, որ որդու դին Բաքվից Երևան են բերել ապրիլի սկզբին:

Այն ժամանակ տեղեկություն տարածվեց, թե գերիների հետևից՝ Ադրբեջան գնացած օդանավը դատարկ է վերադարձել: Եվ հիմա պարզվում է, որ իրականում գերիների մարմիններ են բերվել: Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը:

Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թևի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ ջարդված: Մոր պատմելով, գլխատված մարմնի վրա նաև այրվածքի հետքեր են եղել: Մայրը դիահերձող բժշկին հարցրել է՝ տղայի ներքին օրգանները տեղո՞ւմ են և ստացել բացասական պատասխան: