Լրահոս
Քաղաքական
14:57
12.10.21
50

ԱԱԾ տնօրենից, ԶՈւ ԳՇ պետից պարզաբանումներ ստանալու նպատակով՝ ընդդիմությունը պահանջում է ԱԺ արտահերթ նիստ

Img default alt hy

Խորհրդարանական ընդդիմությունը Ազգային Ժողովի արտահերթ նիստ է պահանջում, որպեսզի բացատրություններ ստանա ԱԱԾ տնօրենից, ԳՇ պետից ու այլ պաշտոնյաներից՝ Հայաստանի հարավ-արևելյան սահմանի իրավիճակի վերաբերյալ:

Արտահերթ նիստ հրավիրելու համար «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր դիմել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին:

«Հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում ենք անցկացնել դռնբաց և չենք ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում»,- հայտարարել են ընդդիմադիր օրենսդիրները: