Լրահոս
Քաղաքական
20:14
18.10.21
52

3 պարտություն, 3 հաղթանակ. Գյումրիում, Գորիսում և Մեղրիում ՔՊ-ն իշխանություն չէ. տեսանյութ

Մեծաքանակ ոստիկանների, կարմիր բերետավորների ներկայությունը Գորիսում, անհեթեթ պատճառաբանություններով ստուգումները ընդդիմադիրների շտաբերում չօգնեցին իշխող ուժին՝ հաղթել համայնքապետի ընտրություններում:

Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց «Առուշ Առուշանյան» դաշինքին: Կալանավորված Առուշանյանը բացարձակ առաջատարն է:

Իշխանությանը մերժել են նաև Սյունիքի մեկ այլ խոշոր քաղաքում՝ Մեղրիում: Այստեղ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանն են ամենաշատը ձայն տվել: ՔՊ-ն պարտվել է նաև հանրապետության երկրորդ ամենախոշոր քաղաքում: Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ն է առաջատարը: