Լրահոս
Արցախ
21:30
14.10.21
52

Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն I հոկտեմբերի 14․ օր 18-րդ. տեսանյութ

«Զգետնված հաղթանա՞կ, թե՞ ծրագրված պարտություն» ֆիլմաշարը վավերագրում է 44-օրյա պատերազմը: Ֆիլմաշարի ամեն մասը ներկայացնում է պատերազմի յուրաքանչյուր օրը, արձանագրում օրվա տեղեկատվությունը:

14 հոկտեմբերի 2020, օր 18-րդ

Ինչու՞ էր, Փաշինյանը շարունակաբար մեղադրում նախկիններին, երբ արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ էին անցել Թալիշը, Մատաղիսը, Հադրութի մեծ մասը, գրեթե ամեն օր հրետակոծվում էին Շուշին ու մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ինչու՞ էր Արծրունն իր ամենօրյա ասուլիսիների ժամանակ ասում, թե նահանջները տակտիկական են, որ զորքն ինչպես առաջ է գնում այդպես էլ հետ է գալիս:

Ի՞նչ էին ակտիվորեն բանակցում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, մի՞ թե արդեն ուրվագծվում էր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը: