Լրահոս
Միջազգային
17:43
24.02.25
188

Զելենսկին չի նեղանում իրեն բռնապետ անվանած Թրամփից և երաշխիքներ է ուզում ՆԱՏՕ-ից

 

Տելեգրամում տեղեկություն է տարածվում, որ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հունական Ալեքսանդրապոլիսում ապամոնտաժվում է ամերիկյան բազան, որտեղից Վաշինգտոնը ռազմական օգնություն էր ուղարկում Կիև: Իր հասցեին Թրամփի կոպիտ խոսքերից հետո Զելենսկին խոստովանել է, որ Վաշինգտոնի հետ հարաբերություններն էլ առաջվանը չեն: Զելենսկին, որ երեկ հայտարարում էր, թե պատրաստ է հրաժարական տալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, այսօր եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, թե ռազմական դրության պայմաններում անհնար է ընտրություններ կազմակերպել Սումիի և Խարկովի մարզերում, որտեղ ինտենսիվ մարտերը շարունակվում են: Եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ են Ռուսաստանի հետ գերիների փոխանակում իրականացնել՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով։