Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:45
22.08.25
581

«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը կավարտվի 4-5 տարիների ընթացքում. Ուրալօղլու

Img default alt hy

«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունն ամբողջությամբ կավարտվի առաջիկա 4-5 տարիների ընթացքում։ CNN Türk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն: 

Նրա խոսքով՝ 2,4 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծն արդեն ապահովված է արտաքին ֆինանսավորմամբ, և թուրքական երկու խոշոր ընկերություններից բաղկացած կոնսորցիումն անցել է իրականացմանը։

«Մենք ֆինանսավորման չենք սպասում, ամեն ինչ արդեն համաձայնեցված է։ 43 կիլոմետր հատվածի կառուցումը կսկսվի վերջում, բայց ամբողջ միջանցքը շահագործման կհանձնվի առավելագույնը հինգ տարվա ընթացքում»,- նշել է նախարարը։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնում։ Երկրի ներսում արդեն կառուցվում է 224 կիլոմետր երկաթուղային գիծ, իսկ Նախիջևանի հետ սահմանին Ադրբեջանը վերականգնում է 150 կմ հատվածը և հավելյալ կկառուցի ևս 20 կմ։ Երկու կողմերի աշխատանքները սինխրոնացված են. ուղևորը կկարողանա գնացք նստել Կարսում և հասնել Բաքու։

Ուրալօղլուն հավելել է, որ նոր միջանցքը թյուրքական աշխարհի համար ավելի կարճ և հուսալի երթուղի կդառնա՝ լրացնելով գործող Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը, որն արդեն մոտ է իր թողունակության սահմանին։ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ քննարկումները շարունակվում են, սակայն կոնկրետ մանրամասներ դեռ չեն բացահայտվում։