Լրահոս
Հասարակական
23:30
25.02.25
544

Խոշոր հրդեհ՝ Երևանում. մեկնել է չորս մարտական հաշվարկ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում կրակ և ծուխ են նկատվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն - Ներքին գործերի նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է 2 տան տանիքներում և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները նախ մեկուսացրել են հրդեհը, ապա մարել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։