Լրահոս
Իրավական
17:41
26.09.25
119

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Img default alt hy

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բաժին է ներկայացվել 55-ամյա մի տղամարդ, որը 2010 թվականից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։