Լրահոս
Իրավական
18:15
26.09.25
2 012

Վալոդյա Գրիգորյանի և ընկերոջ uպանnւթյան գործով կա ձերբակալված անձ. Քրեական ոստիկանության պետ

Img default alt hy

Մերձավանի սպանության դեպքով կա ձերբակալված անձ, կատարվում է խուզարկություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը: 

«Դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ և փետրվարյան դեպքերի շարունակությունն է»,- նշում է Վարդանյանը։

Ավելին վաղ տեսանյութ էինք հրապարկել, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները խուզարկում Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով գլխավոր կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը և նրան ուղեկցում: