Լրահոս
Քաղաքական
20:09
26.09.25
112

Վազք Վաշինգտոնից՝ Մոսկվա ատոմային արագությամբ. Փաշինյան-Պուտին կեսգիշերային զրույց

Կրեմլում գիշերը 1-ից հետո Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հայ-ռուսական հարաբերություններն են քննարկել՝ հանդիպման բաց հատվածում Հայաստանի ատոմակայանի գործունեությանն անդրադարձել: Փաշինյանը Պուտինին վստահեցրել է, որ մոդուլային ատոմակայանների կառուցման հարցում բանակցում են նաև ռուսական կողմի հետ: Մինչդեռ փորձագետները հիշեցնում են՝ հայտնի է, որ գործադիրը Հայաստանի ատոմակայանի տարածքում ամերիկյան փոքր ռեակտորներ գործարկելու ճանապարհին է: