Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:46
15.10.21
64

Վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը. Պուտինն Արցախյան հակամարտության կարգավորման մասին. տեսանյութ

Img default alt hy

Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդարդարձել է ղարաբաղյան հակամարտության հարգավորմանն ու Ռուսաստանի դերակատարությանը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը ձեռք բերված գրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն է: Մեր աջակցությամբ իրականացվում է հումանիտար բեռների տեղափոխումը, տարածքների ականազերծումը՝ ի դեպ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի տարածքում, վերակագնվում են կենսաապահովման համակարգերը, բուժօգնություն է տրամադրվում բնակչությանը»,- նշել է Պուտինը:

Վերջինս ընդգծել է, որ «այդ ամենը ևս մեկ անգամ հաստատում է ռուսական իմաստությունն այն մասին, որ «վատ խաղաղությունն անգամ ավելի լավ է, քան լավ պատերազմը»:

«Անկախ պետությունների համագործակցության առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության և համատեղ աշխատանքի համար պայմաններ ապահովելն է՝ ուղղված մեր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը, մեր քաղաքացիների բարօրության բարձարցմանը»,- հավելել է ՌԴ նախագահը: