Լրահոս
Հասարակական
13:26
08.09.25
113

Վարչարարությունն իր արդյունքը տալիս է. Ավինյանը՝ տրանսպորտում ուղետոմսը չվճարելու տուգանքների մասին

Img default alt hy

Օգոստոս ամսվա առաջին շաբաթից սկսած, նախորդ շաբաթվա համեմատ տրանսպորտում ունենք միայն աճ վավերացումների, ինչը միջինում երեք տոկոս է կազմել։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի  քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Նշվեց, որ սեպտեմբերի 1-7–ն ընկած ժամանակահատվածում աճը կազմել է 16.83% կամ 406 405։ Տրոլեյբուսներում վավերացումը կազմել է 109 608, մետրոպոլիտենում 539 536, ավտոբուսներում՝ 2 մնլ 172 հազար 491։ Ընդամենը 2 821 635։

Սրան ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց. «Արձանագրենք, որ վարչարարությունը իր արդյունքը տալիս է»։

Իր հերթին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Բաբայանը անդրադարձավ տրանսպորտի ուղեվարձը չվճարելու դեպքերին։

«Տուգանված քաղաքացիների թիվը 354 է, որից 227 քաղաքացիները առանց տոմս են երթևեկել, 48 քաղաքացիները այլ անձի արտոնություն ունեցող քարտերից են օգտվել և 79 քաղաքացիներ վճարումը կատարել են ծառայության աշխատակիցների ստուգած հորդորներից անմիջապես հետո»,– ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հարց ուղղեց. «Ո՞վ կպատասխանի բողոքարկման կարգի վերաբերյալ հարցին, ինչպես է դա տեղի ունենում։ Այսինքն մարդը ասում է՝ ինձ անարդար եք տուգանել, ես վճարել էի, տեխնիկական խնդիր էր, ԱրՔա համակարգը չէր աշխատում և այլն»։

Ի պատասխան Բաբայանն ասաց. «Տեղում կապնվում ենք Երևան քաղաքի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, մեզ մոտ վճարերը ցույց է տալիս՝ քաղաքացին վճարումը կատարել է, թե ոչ։ Եթե քաղաքացին վճարել է, տուգանքը անմիջապես բեկանում ենք»։

Ավինյանը նկատեց, որ դա բավարար չէ. «Հաջորդ անգամ առաջարկում եմ պարոն Գրիգորյանի բլոկով ներկայացվեց բողոքարկման կարգը։ Շատ լավ է, որ տեղում դուք որոշակի գործողություն անում եք, բայց կարծում եմ՝ քաղաքապետարանում մինչ դատարան գնալը մենք պետք է ունենանք որոշակի ընթացակարգ, որով որ կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, եթե պետք կլինի կբեկանենք։ Այսինքն մարդը ունենա հնարավորություն տուգանքը բողոքարկելու հենց մեզ մոտ»։