Լրահոս
Քաղաքական
20:20
21.07.22
150

Վանաձորը ո՛չ համայնքի ղեկավար ունի, ո՛չ հաստատված բյուջե. ավագանին 8 ամիս է՝ չի կարողանում նիստ անել

Հայաստանի 3-րդ խոշորագույն քաղաքը 8-րդ ամիսն է՝ քաղաքապետ չունի, ինչի պատճառով կաթվածահար են Վանաձորի համայնքային իշխանության աշխատանքները:

Դատական քաշքշուքի պատճառով դեկտեմբերին նոր ձևավորված ավագանին նիստ չի կարղանում հրավիրել, որպեսզի համայնքի ղեկավար ընտրի:

Ընտրություններում հաղթած նախկին համայնքապետը մնում է կալանավորված: