Լրահոս
Քաղաքական
21:32
19.09.25
139

Վահան Կոստանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

Img default alt hy

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմից։ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Այս մասին տեղեկանում ենք Նախագահի աշխատակազմից։

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, հայրենիքին մատուցած ակնառու ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով՝

Վահան Ալեքսանի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ