Լրահոս
Քաղաքական
16:11
26.09.25
87

«Թրամփի ուղի» չկա, կա ադրբեջանական միջանցք, ժամանակն է, որ դա հասկանանք․ Հրանտ Բագրատյան

Img default alt hy

Ժողովրդի ցասումը ոչ ոք չի կարող զսպել և այսօրվա լսումներից ակնկալում եմ հետաքրքիր ելույթներ, բանավեճեր, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ժողովուրդն ուզենա, իրեն կարող է հեռացնել, ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Բագրատյանի համոզմամբ՝ եթե այսօր որևէ արդյունքի չեն հասել ընդդիմադիրները, ուրեմն ժողովրդին լավ չեն բացատրել եղելությունը. «Օրինակ, դուք գիտե՞ք, որ Մեղրին զիջելը շատ ավելի սարսափելի հետևանքներ է ունենալու, քան Արցախի կորուստն է։ Ես չեմ ուզում ասել, որ Արցախը մի թեթև բան էր, բայց հետևանքների առումով սա ավելի սարսափելի է։ «Թրամփի ուղի» չկա, կա ադրբեջանական միջանցք, ժամանակն է, որ դա հասկանանք»։

Բագրատյանի համար նաև անհասկանալի է իշխանությունների նոր խոսակցությունները Չորրորդ Հանրապետություն ստեղծելու մասին. «Մի քանի տարի առաջ Արմեն Սարգսյանն էր խոսում դրա մասին, Վահագն Խաչատուրյանն էլ, կարծեմ, խոսում էր 5-րդ Հանրապետության մասին։ Այդ բոլորը, համենայնդեպս, ցույց է տալիս, որ այդ մարդիկ մինչև հինգը լավ հաշվում են»։

Մանրամասն՝ տեսանյութում։