Լրահոս
Տարածաշրջան
23:36
22.09.25
166

Թուրքիայի Դեմրե քաղաքում պայթյունի հետևանքով կան վիրավորներ և զոհ

Img default alt hy

Թուրքիայի Դեմրե քաղաքի մեծածախ շուկայում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ 

Պայթյունի պատճառների մասին պատկան մարմինները դեռևս ոչինչ չեն հայտնում։ 

«Մենք դեռևս չենք պարզել պատճառը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դեմրեի քաղաքապետ Ֆահրի Դուրանի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ին։