Լրահոս
Միջազգային
11:53
04.03.22
200

Թուրքիան սկսում է թեթև ավիակիրների փորձարկումը` նախատեսված ուղղաթիռների ու ԱԹՍ-ների համար

Img default alt hy

Թուրքիան ավարտել է TCG Anadolu (L-400) ունիվերսալ դեսանտային նավի արտադրությունն ու անցել դրա ծովային փորձարկումներին։ Ավիակիրը նախատեսված է տախտակամածից ամերիկյան AH-1W հարվածային ուղղաթիռների ու Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերի թռիչքների համար:

Daily Sabah-ը նշում է, որ փորձարկումներն անցնելուց հետո 2022 թվականի վերջին նավով կհամալրվի թուրքական նավատորմը։ Ավելին` UDC Anadolu-ն կդառնա Թուրքիայի ռազմածովային նավատորմի դրոշակակիրը։

Նավը կառուցվել է իսպանական UDC Խուան Կառլոս I նավի հիմքի վրա: Նոր նավի գործարկմամբ տախտակամածային թռիչքների համար կիրառվող ամերիկյան AH-1W մարտական ուղղաթիռները կփոխարինեն թուրքական արտադրության ATAK-2-երով։

Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, ապա այս տարվա փետրվարին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը հայտարարեց Bayraktar TB3 տախտակամածային ԱԹՍ-ի առաջին թռիչքի մասին։