Լրահոս
Միջազգային
17:37
02.08.22
216

Թուրքիան ապահովելու է «Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի վերակազմավորումն ու զարգացումը». Չավուշօղլու

«Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կոմունիկացիաների, սահմանազատման և խաղաղության պայմանագրի բանակցություններին»: 

Այսօր Տաշքենդում Թուրքիայի, Ուզբեկստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ժողովի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն է այսպիսի հայտարարություն արել: 

Նրա խոսքով՝ Ադրբեջանի հաղթանակով Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն է ձևավորվել, որից շահելու են կայունության կողմնակից երկրները: