Լրահոս
Քաղաքական
10:39
09.09.25
301

Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք. Վարդանյանը՝ ՔՊ կին պատգամավորներին

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.

«Իսկ հիշո՞ւմ եք, որ ՔՊ կանայք խիստ հուզվել և վրդովվել էին, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկն Աննա Հակոբյանին Փաշինյանի զուգընկերուհի էր անվանել: Դա նրանք համարել էին կնոջ թիրախավորում:

Տիկնայք «ֆեմինիստներ», Արթուր Հովհաննիսյանի խոսքերի վերաբերյալ ասելիք ունե՞ք, թե՞ դուք նույնքան սկզբունքային «ֆեմինիստներ եք», որքան սկզբունքային «ժողովրդավարներ» ու «ինքնիշխաններ»:

Ընդհանրապես, նկատե՞լ եք, որ դուք հաջողությամբ ու մեծ արագությամբ պղծում եք ցանկացած գաղափար, որի հետ փորձում եք ասոցացվել»: