Լրահոս
Արցախ
20:12
15.10.21
65

Թշնամու հարձակման հետևանքով վիրավորված 6 զինծառայողներից 4-ին տեղափոխում են Երևան. տեսանյութ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը «Հայլուրին» հայտնել է, որ անցած գիշեր թշնամու կրակոցներից վիրավորված 6 զինծառայողներից 4-ին տեղափոխում են Երևան՝ բուժզննության համար:

Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Բոլորի վիճակը կայուն է: Նրանցից 3-ին անցած գիշեր Ստեփանակերտում վիրահատել են: «Հայլուրի» տեղեկություններով, Մոսկվայից ժամանած բժիշկները արցախցի բժիշկների հետ ամեն ինչ արել են մեր զինվորների կյանքը փրկելու համար: