Լրահոս
Արցախ
14:55
15.10.21
57

Թշնամական հարձակումներ Արցախի վրա. այն ամենը, ինչ հայտնի է այս ժամին. տեսանյութ

«Ադրբեջանը Արցախի տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապի մատնել խաղաղ բնակչությանը»,- եզրակացրել է #Արցախի գլխավոր դատախազությունը՝ Մարտունու Նոր շեն համայնքի տարածք այցելելուց հետո:

Այս բնակավայրի մոտ էր երեկ ադրբեջանական զինուժը հարձակման անցել ու խոշոր տրամաչափի զենքերից կրակել հայ #զինծառայողների վրա: Հայկական կողմը 6 #վիրավոր ունի: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ադրբեջանական սադրանքները շարունակվել են նաև այսօր: ժամը 9-ին թշնամին կրակել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ:

Տուժածներ չկան: Դեպքի մասին հայտնել են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից: