Լրահոս
Զինված ուժեր
13:18
24.02.25
167

Տեսակցությունները բանակում սահմանափակվել են. զինվորներին արգելվում է արձակուրդ գնալ

Հայաստանի զինված ուժերում շարունակվում են սահմանափակումները՝ սուր շնչառական վարակների ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ տեսակցությունները բանակում սահմանափակվել են, զինվորներին արգելվում է ազատ արձակումներն ու  արձակուրդների տրամադրումը: 

Ընդամենը երկու օր առաջ հայտնի դարձավ հոսպիտալում զինծառայողի մահվան մասին: Արտակ Վարդանյանը Սիսիանից էր: Ծառայում էր Իջևանում: Սիսիանի բնակիչների խոսքով՝ զինվորի մահվան պատճառը թոքաբորբն է: Պաշտպանության նախարարությունից չեն հաստատում այս տեղեկությունը: «Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- «Հայլուր»-ի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակը: