Լրահոս
Տարածաշրջան
23:00
04.10.25
419

Թբիլիսիում անկարգությունների հետևանքով 14 ոստիկան է տուժել. մեկի վիճակը ծանր է

Img default alt hy

Թբիլիսիում նախագահական նստավայրի մոտ ցուցարարների հետ բախումների ժամանակ տուժել է 14 ոստիկան, նրանցից մեկը ծանր վիճակում է։ «Новости-Грузия»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։

«Ցուցարարների կողմից նետված տարբեր առարկաների հետևանքով վիրավորվել է Ներքին գործերի նախարարության 14 աշխատակից», – ասել է Դարախվելիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է, որ «պետությունը շատ խիստ կլինի ցանկացած մեկի հանդեպ, որը ձեռք կբարձրացնի ոստիկանի վրա»։

«Տուժածներից մեկը բավական ծանր վիճակում է… Ես կարծում եմ, որ այդ մարդիկ, որոնք նման բան են արել, պետք է աղոթեն»,- հայտնել է Կոբախիձեն։