Լրահոս
Հասարակական
22:00
22.09.25
142

Թբիլիսիի հեռուստաաշտարակը` Հայաստանի դրոշի գույներով

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստատեսության աշտարակը սեպտեմբերի 21-ին լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն։

Հայաստանը սեպտեմբերի 21-ին 34-րդ անգամ տոնեց Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը, ավանդաբար, բարեկամ և գործընկեր երկրների անկախության օրերի և այլ կարևոր ամսաթվեր նշելու համար հեռուստաաշտարակը լուսավորում է տվյալ  պետության դրոշի գույներով: