Լրահոս
Տնտեսական
18:45
29.08.25
134

Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Img default alt hy

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 29-ին, կազմել է 382.52 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 446.29 դրամ (նվազել  է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76  դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438.5-443 դրամով, վաճառվում է 448–454 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.65-4.73 դրամով, վաճառվում է 4.82-4.97 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 381 դրամով, վաճառվում՝ 383.5 դրամով:

Եվրոն գնվում է 442 դրամով, վաճառվում է 445 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.77 դրամով: