Լրահոս
18:45
01.08.22
168

Սպանդից 5 տարի անց եզդիական Շամիրամ գյուղում արդարություն են պահանջում

 

Շամիրամ եզդիական գյուղում տեղի ունեցած սպանդից 5 տարի անց սպանվածների հարազատները բողոքի ակցիա են արել ու պահանջել արդարություն: Հայաստանը ցնցած արյունահեղությունը տեղի էր ունեցել 2017-ի օգոստոսի 1-ին: Թելման Քալաշյանը Արագածոտնի Շամիրամ գյուղի սգո սրահ էր մտել, հայհոյել ներկաներին, ապա հրազենային կրակ բացել հավաքվածների ուղղությամբ: