Լրահոս
Առողջապահական
19:55
01.08.22
133

Սննդային թունավորումներն ամռանը. ո՞ր մրգերն են ռիսկային խմբում

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Ամռանը սնունդն ավելի արագ է փչանում՝ դրանով իսկ հող նախապատրաստելով միկրոօրգանիզմների բազմացման համար։

Սննդի մանրէներն ավելի արագ են զարգանում բարձր ջերմաստիճանում՝ մթերքի մեջ մտնելով սանիտարական պահանջների խախտման դեպքում։

Սննդային թունավորումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն բակտերիալ վարակի, այլև մթերքի ներսում քիմիական նյութերի առկայությամբ:

Հիմնականում վտանգ են ներկայացնում՝

Նիտրատների և թունաքիմիկատների չափազանց մեծ չափաբաժինը

Մրգերը՝ պատված դիֆենիլով

Փտած մրգերը՝ սև և փխրուն

Պտղի ներսում բակտերիաների առկայությունը, երբ այն վնասված է

Ոչ ջերմային մշակումը

Վատ հիգիենան. մրգերի կամ ձեռքերի լվացման անտեսում։

Մարդիկ, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, սննդակարգում ներառում են մի շարք մրգեր և բանջարեղեն: Նմանատիպ սննդակարգի օգուտները քաջ հայտնի են, սակայն դրանք կարող են նաև լուրջ թունավորումների պատճառ դառնալ։

Ամռանն հաճախ թունավորումներ են լինում ձմերուկից, սեխից, բանանից, ցիտրուսային մրգերից, վարունգից, կաղամբից և այլ բուսական մթերքներից։ Սպանախը, տերևավոր կանաչ հազարն ու սպիտակ կաղամբը նույնպես կարող են թունավորման պատճառ դառնալ, քանի որ սրանք այն մթերքներն են, որոնք ամենից հաճախ չեն ենթարկվում ջերմային մշակման։

Ձմերուկ և սեխ. Թունավորման պատճառները նիտրատների բարձր պարունակության և մրգի միջուկում բակտերիաների բազմացման մեջ են:

Բալը հաճախ մշակվում է թունաքիմիկատներով, որոնց կոնցենտրացիան կարող է զգալիորեն գերազանցել նորմը, և դա իր հերթին կարող է առաջացնել մարմնի համար տհաճ ռեակցիաներ՝ որոշակի տեսակի քիմիական նյութերի նկատմամբ անհատական ​​վերաբերմունքի պատճառով:

Ելակը առաջատարն է մարդու օրգանիզմի համար վտանգավոր թունաքիմիկատների պարունակությամբ։ Թունաքիմիկատները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ, տարբեր աուտոիմուն հիվանդություններ։ Բայց պետք է հասկանալ, որ արտադրողը չի կարող այլ կերպ պաշտպանել հատապտուղները վնասատուներից, և առավել զգույշ լինել:

Չհասունացած մրգեր և բանջարեղենԴրանք ուտելը պարունակում է նիտրատներով թունավորվելու վտանգ, որոնք օգտագործվում են մրգերի աճը արագացնելու համար։ Ամենից հաճախ երեխաներն են չհասած մրգեր և հայտնվում ռիսկի գոտում։ Նիտրատները կարող են առաջացնել ալերգիա, վահանաձև գեղձի և աղեստամոքսային տրակտի խանգարումներ։

Եթե ​​բանջարեղեն, հատապտուղներ կամ մրգեր ուտելուց հետո զգում եք թուլություն, սրտխառնոց, տհաճություն, ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, ամենայն հավանականությամբ առկա է սննդային թունավորման վտանգ։

Սննդային թունավորման բարձր ռիսկի խմբեր.

Ցանկացած մարդ կարող է ստանալ սննդային թունավորում, սակայն կան առավել խոցելի խմբեր՝

65 տարեկան և ավելի մեծահասակներ,

5 տարեկանից փոքր երեխաներ,

առողջական խնդիրներ ունեցող կամ դեղամիջոցներ ընդունող մարդիկ, քանի որ դեղերը նվազեցնում են օրգանիզմի կարողությունը՝ պայքարելու մանրէների և հիվանդությունների դեմ, ինչպիսիք են՝ շաքարախտը, լյարդի կամ երիկամների հիվանդությունները, ՄԻԱՎ-ը կամ քաղցկեղը,

հղիները։

Թունավորման նշանները կարող են ի հայտ գալ մթերքն օգտագործելուց 2 ժամ հետո։ Միջին հաշվով դրանք զարգանում են առաջին 6-ից 8 ժամվա ընթացքում:

Այդ նշանները ներառում են՝

սրտխառնոց, փսխում և ջերմաստիճանի բարձրացում,

որովայնի ցավեր և փորլուծություն,

գլխապտույտ, թուլություն և մաշկի գունատություն,

գազեր և փքվածությունը,

կարմիր ցան։

Թունավորման դեպքում խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ այն կարող է վտանգավոր լինել առողջության համար. Բուժման ընթացքում պետք է պարբերաբար լինել բժ-կի հսկողության ներքո։

Առաջին հերթին պետք է շատ հեղուկներ խմել և առաջացնել փսխում. կարող է օգտագործել պարզապես տաք եռացրած ջուր։ Օրական հեղուկի ընդհանուր քանակը պետք է լինի առնվազն 2-3 լիտր։ Եթե ​​բացակայում է փսխումն ու փորլուծությունը, բժիշկը կնշանակի ընդունել լուծողականներ, որպեսզի տոքսինները չներծծվեն օրգանիզմ»։