Լրահոս
Քաղաքական
20:16
29.08.25
173

Սկանդալային պաշտոնանկություն. ՀԷՑ-ի գործով լուռ անհամաձայնություն կա Փաշինյանի թիմում

«Կառավարությունը ես եմ» հայտարարել է Փաշինյանն ու աշխատանքից ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին: Պատճառն այն է, որ Դրմեյանի ղեկավարած գրասենյակը 10 օր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հարցմանն ի պատասխան մեկնաբանել էր, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման: Խոսքը, ինչպես գիտեք, Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ին է առնչվում: Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած Փաշինյանի համար անընդունելի է, որ գործադիրում մեկը կարող է համաձայն չլինել իր հետ, այդպիսններին նա հորդորել է դիմում գրել և հեռանալ: Դրմեյանը դիմում չի գրել, բայց հեռացել է: