Լրահոս
Հասարակական
10:00
02.09.25
71

Սիս գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Սեպտեմբերի 1-ին, ժամը 22։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սիս գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի տներից մեկի տանիքում (մոտ 140 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:00-ին, մարվել՝ 01:45-ին: Այրվել է տան տանիքը։