Լրահոս
Միջազգային
22:08
04.03.22
399

Շոյգուն Գուտերեշին ներկայացրել է Դոնբասի պաշտպանության գործողության պատճառները

Img default alt hy

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին մարտի 4-ին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի ընթացքում Շոյգուն Գուտերեշին պատմել է Դոնբասի բնակիչների պաշտպանությանն ուղղված գործողություն իրականացնելու Ռուսաստանի որոշման պատճառների մասին։

«Դրանք (որոշումները - խմբ.) պայմանավորված էին նրանով, որ Ուկրաինայի ղեկավարությունը ութ տարի հրաժարվում էր կատարել մինսկյան համաձայնագրերը, խրախուսում էր ազգայնականների և նեոնացիստների մուտքը ուժային բոլոր կառույցներ, իսկ վերջերս կտրուկ ուժեղացրել էր հրթիռակոծությունը Դոնբասի խաղաղ բնակչության նկատմամբ»,- ասել է Շոյգուն։