Լրահոս
Սպորտ
22:30
05.10.25
313

Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի  առաջնությունում

Img default alt hy

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը սկսեցին պայքարը Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող առաջնության տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 2:5-1:5 հաշվով հաղթեց  Լիտվային: Տղամարդկանց ընտրանու կազմում առաջին խաղատախտակին հաղթել է Շանթ Սարգսյանը, իսկ 4-րդին` Արամ Հակոբյանը:

Կանանց մրցաշարում ազգային թիմը նույն` 2:5-1:5 հաշվով պարտության է մատնել Էստոնիային: Հաղթանակ են տարել Մարիամ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ) և Սուսաննա Գաբոյանը (4-րդ խաղատախտակ):