Լրահոս
Իրավական
13:13
09.09.25
198

«Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալը ձերբակալվել է

Img default alt hy

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ձերբակալվել է Սևան ՔԿՀ պետի տեղակալը, հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում խուզարկություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում: Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ այլ մանրամասներ չհրապարակելով։