Լրահոս
Իրավական
18:20
08.09.25
327

Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Img default alt hy

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը չի բավարարել Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը:

Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ, այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։