Լրահոս
Քաղաքական
13:39
29.08.25
138

Սամվել Կարապետյանի ուղերձը՝ «Մեր ձևով» շարժման շնորհանդեսին

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի համախոհներն ու գործընկերներն այսօր հայտարարել են «Մեր ձևով» ապաքաղաքական, կամավորական շարժման հիմնադրման մասին: «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանն ասել է, որ կամավորական շարժումն այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա համախմբել մարդկանց՝ լավ, մեծ ու բարի գործեր անելու գաղափարի շուրջ։ «Մեր ձևով» կամավորական շարժման մասնակիցները տարբեր մասնագիտությունների և հայացքների տեր մարդիկ են, որոնք ցանկացել են նվիրվել կամավորական գործին: Ըստ Նարեկ Կարապետյանի՝ գործունեության երկրորդ փուլում իրենք նաև կուսակցություն են հիմնելու 2026 թվականի ընտրություններին մասնակցելու համար։