Լրահոս
Հասարակական
12:57
26.09.25
119

Սահմռկեցուցիչ սպանությունից 2 օր անց մարդասպանին դեռ չեն գտել. ի՞նչ են խոսում Փարաքարում

Արմավիրում վերջին հրաժեշտն են տալիս Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին և նրա հետ սպանված ընկերոջը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանին: Չորեքշաբթի Մերձավանում սահմռկեցուցիչ սպանության շոկից դուրս չեն գալիս փարաքարցիները: Երկու օրից ավելի է մարդասպանի ինքնությունը դեռ չի պարզել ոստիկանությունը, հայտնի չէ նաև շարժառիթը: Սպանություն կատարած անձի գործողությունները փորձագետները գնահատում են որպես պրոֆեսիոնալ քիլլերի արարք, որի թիրախը հենց Փարաքարի համայնքապետն է եղել: Արմավիրի ՔՊ-ական մարզպետը շտապել է հերքել պտտվող լուրերը, թե Վալոդյա Գրիգորյանի սպանության պատճառը կարող է քաղաքական լինել: