Լրահոս
Միջազգային
19:56
04.03.22
442

Ռուսաստանը վատ մտադրություններ չունի հարևանների նկատմամբ․ Պուտին

Img default alt hy

Ռուսաստանը ոչ մի վատ մտադրություն չունի հարևան երկրների նկատմամբ։ Այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք դա միշտ ասել ենք, մեր հարեւանների նկատմամբ վատ մտադրություններ չունենք։ Ես նաև նրանց խորհուրդ կտայի չսրել իրավիճակը, չմտցնել որևէ սահմանափակում, մենք կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները և կշարունակենք կատարել դրանք»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Նա նաև ասել է, որ Ռուսաստանը հարևան երկրների հետ հարաբերությունները սրելու կամ վատթարացնելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Մեր բոլոր գործողությունները, եթե դրանք ծագում են, միշտ առաջանում են որպես պատասխան Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված որոշ ոչ բարեկամական գործողությունների», - ասել է Պուտինը։

Նրա խոսքով, «բոլորը պետք է մտածեն հարաբերությունները կարգավորելու և նորմալ համագործակցելու, հարաբերությունները նորմալ զարգացնելու  մասին»։