Լրահոս
Միջազգային
21:58
28.07.22
167

Ռուսաստանը «թաքուն խաղեր» չի հանդուրժի. Մոսկվան սահմանում է «Հարավկովկասյան կանոններ»

Տարածաշրջան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերից հետո Ռուսաստանն ակնարկում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Արևմուտքի հետ թաքուն խաղեր կան:

Եթե որևէ մեկին թուլացնելու նպատակով այդպիսի ինտրիգներ չլինեն, Դաշնությունը դեմ չի լինի, որ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորմանը «ոչ տարածաշրջանային խաղացողներ» միանան:

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը այսպես արձագանքել է դիտարկմանը, թե Արևմուտքը փորձում է դուրս թողնել Ռուսաստանին կարգավորման գործընթացից: Նա շեշտել է, որ Մոսկվան չի պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: