Լրահոս
Միջազգային
14:30
21.07.22
170

Ռուսական գազը նորից հոսում է դեպի եվրոպա. «գազպրոմը» վերականգնել է մատակարարումը

10 օրվա դադարից հետո ռուսական գազը նորից սկսել է հոսել դեպի Եվրոպա:

«Գազպրոմ»-ը պլանային աշխատանքներն ավարտել ու բացել է «Հյուսիսային հոսք 1-ը»: 10 օր առաջ Եվրամիությունում տագնապի ազդանշան էր միացել, երբ «Գազպրոմ»-ը հայտնել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է գազի մատակարարումը:

Եվրապաշտոնյանները հայտարարում էին, որ Մոսկվան հնարավոր է այլևս երբեք չվերականգնի կապույտ վառելիքի արտահանումը: