Լրահոս
Միջազգային
16:05
02.08.22
165

Ռումբի 3 ահազանգ՝ Թայվանի օդանավակայանում. այնտեղ սպասում են Փելոսիին

Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի խոսնակի՝ Թայվան հնարավոր այցի ֆոնին՝ մայրաքաղաքի օդակայանը 3 անգամ ռումբի ահազանգ է ստացել: 

Այս մասին պաշտոնական հաղորդագրություն չկա:

Լրատվամիջոցները գրում են, որ պայթուցիկները միտումնավոր են տեղադրել, որ թույլ չտան ամերիկացի քաղաքական գործչին մտնել Թայվան: 

Սպասվում է, որ Փելոսին կղզի է գնալու այսօր երեկոյան: 

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ իրենք ամեն ինչ անելու են՝ պաշտպանելու իրենց տարածքային ամբողջականությունը: