Լրահոս
Իրավական
16:40
27.08.25
291

Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացվեց

Img default alt hy

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ․ Արղամանյանը Ռուբեն Հակոբյանի խափանման միջոցը վերացնելու որոշում կայացրեց։ Հակոբյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավորը ձերբակալվել էր 2025 թվականի հուլիսի 18-ին՝ սույն թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում  իբրև թե «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։

Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել էր հուլիսի 19ին։