Լրահոս
Սպորտ
16:31
03.10.25
358

Ռոբերտ Սիմոնյանը հռչակվել է Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Img default alt hy

Ինդոնեզիայում այսօր անցկացվող Սամբոյի պատանիների և երիտասարդների 2025թ․ աշխարհի առաջնության 71 կգ քաշային կարգում Գոռ Շատվերյանը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ  58 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռոբերտ Սիմոնյանը 5։2 հաշվով հաղթելով Տաջիկստանի ներկայացուցիչ Անուշերվոն Նազառդոզային՝ հռչակվել է Սամբոյի երիտասարդների աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկություն է տարածել Հայաստանի սամբոյի ֆեդերացիան: