Լրահոս
Քաղաքական
15:00
25.09.25
290

ՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ

Img default alt hy

ՔՊ-ն ի՞նչ ունի Արարատի դեմ: Այս մասին այսօր լրագրողները հետաքրքրվեցին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանից:

«Կներեք էլի, քանի՞ անգամ եք անձնագիրը բացում ու կնիքը նայում, Արարատը ֆիքսում»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով ՀՀ մուտքի կամ ելքի կնիքի վրայից Արարատ լեռան պատկերը հանելու որոշմանը։

Արարատը պատմականորեն բիբլիական լեռ է Գալյանի համար, երբ Զեյթուն համայնքից գալիս է աշխատանքի ու եղանակը պարզ է լինում, իր օրը շատ լավ է սկսում։

«Մենք ապրում ենք մեր պատմական անցյալը չմոռանալու գաղափարով ու մեր հայացքով՝ ուղղված դեպի ապագային ու իրականությանը»,- նշեց նախարարը։