Լրահոս
Հասարակական
17:20
21.07.22
171

Քովիդի նոր դեպքերը Հայաստանում ավելանում են, բայց «սահմանափակումների կարիք դեռ չկա»

Առաջիկա երկու շաբաթում Առողջապահության նախարարությունը կհասկանա՝ նորից սկսե՞լ կորոնա-սահմանափակումները, թե՞ ոչ:

Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո ասել է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելանում են, բայց սահմանափակումների կարիք դեռ չի տեսնում:

Կորոնա-դեպքերի ավելացման պատճառը, ըստ նախարարի, ճամփորդական սեզոնն է: Իսկ քովիդի նոր ալիքը արդեն սկսել է Եվրոպայում: