Լրահոս
Աշխարհ
10:55
31.07.22
214

Քաբուլի մարզադաշտում պայթյուն է որոտացել. կան զոհեր ու վիրավորներ

Img default alt hy

«Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի իշխանությունները հայտնել են մայրաքաղաք Քաբուլում կրիկետի խաղի ժամանակ ձեռքի նռնակի պայթյունից 19 զոհի մասին: Պայթյունի հետևանքով վիրավորների հստակ թիվ չի նշվում, սակայն Քաբուլում շտապօգնության իտալական հիվանդանոցը հաստատել է, որ 12 վիրավորներ հոսպիտալացվել են, իսկ ևս մեկ պացիենտ բուժվել և դուրս է գրվել։ 

Հանդիսատեսի թվում էին ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որոնք բարեբախտաբար չեն տուժել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: Առայժմ ոչ ոք իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը։