Լրահոս
Հասարակական
19:27
24.09.25
142

Պրոֆեսիոնալ քիլլեր է Փարաքարում սառնասիրտ սպանության հեղինակը՝ ըստ մասնագետների

Փարաքարում երկու մարդու կյանք խլած, մեկին վիրավորած հրաձիգի ինքնությունը դեռ հայտնի չէ իրավապահներին: Փարաքարի ընդդիմադիր համայքնապետի և նրա ընկերների վրա կրակած մարդասպանը եղել է դիմակով և հատուկ կամուֆլյաժով: Նա, ըստ մասնագետների, պրոֆեսիոնալ պատրաստվածություն անցած մարդ է: «Դելետանտը չէր կարողանա առաջին իսկ կրակոցներով միանգամից երեք մարդու վնասել»,- «Հալուրի» հետ զրույցում համոզմունք է հայտնել արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը: Նա քիչ հավանական է համարում, որ հրաձիգը միայնակ գործած լինի: