Լրահոս
Հասարակական
21:33
28.07.22
164

Փրկարարները հայտնաբերել են Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորված ՌԴ քաղաքացիներին

Img default alt hy

Հուլիսի 28-ին՝ ժամը 17:55-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՌԴ քաղաքացիները Վանաձորի մոտակա անտառային հատվածում մոլորվել են։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և մոտեցրել ուղեկցող ավտոմեքենային։