Լրահոս
Քաղաքական
19:42
01.09.25
169

Պուտինը եղբայր է, Ալիևը՝ բարեկամ, էրդողանը՝ գոհ. Փաշինյանի նվաճումները՝ Չինաստանում

Ինչպես և հայտարարվել էր, սեպտեմբերի 1-ին՝ այսօր, ԵԱՀԿ նախարարների խորհուրդը լուծարել է ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա հետ կապված կառույցները: Այս պահանջը Ադրբեջանի իշխանությունները առաջ էին քաշել որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրման նախապայման։ Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ ԵԱՀԿ շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, կորցնում են ուժը և ենթակա չեն կիրառման: Դե, որովհետև խաղաղություն է, ինչպես հայ ժողովրդին աչքալուսանք է տվել Հայաստանի վարչապետը: Արդեն բարեկամ-հարևան պետությունների ղեկավարները՝ Փաշինյանն ու Ալիևը, նաև չինական հարթակն են օգտագործել ոտքի վրա ջերմ խոսելու, նկարվելու, առանձին զրուցելու համար: