Լրահոս
Միջազգային
15:09
22.09.25
98

Պորտուգալիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը

Img default alt hy

Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Պաուլո Ռանգելը հայտարարել է, որ իր երկիրը ճանաչել է Պաղեստինի պետությունը, հայտնում է Reuters-ը։

«Պաղեստինի պետության ճանաչումը Պորտուգալիայի արտաքին քաղաքականության հաստատուն, անփոփոխ և հիմնարար գծի իրականացումն է», — ՄԱԿ-ում Պորտուգալիայի մշտական ​​​​առաքելության կենտրոնակայանում լրագրողներին ասել է Ռանգելը։

Նրա խոսքով՝ Պորտուգալիան պաշտպանում է պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորումը՝ որպես արդար և երկարատև խաղաղության միակ ճանապարհ։

«Հրադադարը հրատապ է»,- նշել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը չի կարող որևէ տեսակի վերահսկողություն ունենալ Գազայում կամ դրանից դուրս։ Նա պահանջել է նաև ազատ արձակել բոլոր պատանդներին։

Ռանգելը նաև նշել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը «չի վերացնում Գազայում տիրող մարդասիրական աղետը»։ Նա դատապարտել է այնտեղ տարածված սովը, ավերածությունները և «իսրայելական բնակավայրերի ընդլայնումն Արևմտյան ափին»։