Լրահոս
Միջազգային
23:09
03.10.25
303

Պատմական ընտրություններ՝ Սիրիայում. հայեր կլինե՞ն նոր խորհրդարանում

Սիրիայում հեղաշրջումից 9 ամիս անց նոր խորհրդարան են ընտրելու այս կիրակի: Բայց ժողովուրդը չի մասնակցելու ընտրություններին, անգամ թեկնածուներին չեն ճանաչում սիրիացիները: Նրանց միջից 6 հազար ընտրիչի ընտրել է Սիրիայի անցումային ղեկավարին ենթարկվող իսլամիստ մարտիկներից կազմված ընտրական բարձրագույն հանձնաժողովը: Նրանք կընտրեն պատգամավորների 66 տոկոսին, մնացածին կնշանակի Ահմեդ Ալ-Շարաան անձամբ: